ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Հեռո՛ւ գնացեք, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուտբոլները»

Հեռո՛ւ գնացեք, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուտբոլները»
28.06.2025 | 15:35

Եվ այսքանից հետո, այս համազգային պղծագործությունից ու միջազգային նշանակության այլանդակությունից հետո, որ օրվա անօրեն իշխանությունը, իր անդեմ ու աննկարագիր կամակատարների միջոցով, գործեց Հայոց Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ողջ հոգևոր դասի հանդեպ, այս ողբալի իրավիճակում հայտնվում է մի Էդմոն Մարուքյան, հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք «գնդակ» են խաղո՞ւմ...

Դուք այս ի՞նչ անկյալ հոգիներ եք, դուք այս ի՞նչ վաճառականներ եք, այս ի՞նչ զզվելի առևտուր եք անում և այս ամենի մեջ ներքաշում հոգևորականությանը:

Լսեք, ապաշնորհներ, բավական է ձեզ, բավական է հոլովեք Հայոց Հայրապետի անունը և ստեղծեք այն պատրանքը, որ իբր Սբ Եկեղեցին է պատճառը, որ ունենք այսօրվա այս խարանը:

Արիություն ունեցեք և արժանապատվություն՝ խոստովանելու ձեր անկարողությունը և հրավիրելու այլ շնորհընկալ գործիչների, որոնք պատվով կստանձնեն և կիրագործեն այդ գործը:

Հեռո՛ւ գնացեք, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուտբոլները». հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք, և թույլ չենք տա ստվերել Հայոց Հայրապետի անունը, վաստակն ու հեղինակությունը:

Թող Ազգը ճանաչի, իրապես ճանաչի, թե ովքեր եք դուք և իր անեղծ զավակատնից լույս աշխարհ բերի ազգասեր ու հայրենասեր և աստվածասեր անձերի, ովքեր իրենց ուսերին կառնեն Հայոց պետության բեռը:

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ